«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Երանի մեկ օր, մեկ ժամ շուտ այս որակը ներկայացներ մեզ աշխարհին

Երանի մեկ օր, մեկ ժամ շուտ այս որակը ներկայացներ մեզ աշխարհին
21.05.2024 | 13:42

Ճշմարիտ, հավասարակշռված խոսքը, բոլորի հանդեպ հայրական հոգատարությունը հունից հանում, կատաղեցնում է թափոնին։ Թափոնը հետ է սովորել այդ ամենից, նրան հիմա հարազատ է վեցամյա ճղճղոցը, ամենօրյա ստոր սուտը, հայհոյախոսությունն ու բանսարկությունը։ Հապա հետևեք՝ ինչ ստոր որակումներ են տալիս Սրբազանին ու՝ ինչ հիստերիկ եռանդով։ Ընդ որում, արդեն նման կեցվածք են որդեգրել նախկինում ,,մտավորականի,, համարում ունեցած որոշ անասուններ։ Ահա թե մինչև ուր կարող է հասցնել մարդ արարածին պարբերաբար տրվող անաշխատ լափը։

Սովորական մահկանացուն երկար չէր դիմանա այս ամենին, ի վերջո տեղի կտար, կդառնար սրանց նման մեկը։ Բայց Սրբազանն անհողդողդ է, անկոտրում։ Նրա տիեզերական հանդարտությունը, համբերատարությունն ու հավասարակշռվածությունը նմանը չունի։ Սա, թերևս, ճշմարիտ հոգևորականի կարևորագույն որակն է։ Ու հենց այս որակը պիտի շարժումը հասցնի հաղթական ավարտին։

Երանի մեկ օր, մեկ ժամ շուտ այս որակը սկսեր մեզ ներկայացնել աշխարհին։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 6480

Մեկնաբանություններ